ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում են «Որդիների Կանչ» ՀԿ-ից։
Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճիռի կայացմանը։
--00—ԼՀ