ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է միայն 9-րդ հորիզոնականը:
Լիլիթը նաև իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:
--00—ԼՀ