Հայ-իրանական սահմանի փակման վտանգ կա, Իրանի հետ զորավարժությունները հենց այնպես չէին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակել, միջազգային ճնշմամբ պետք է նրանք բացեն այն, ոչ թե մենք վազենք Անկարա, ասենք՝ սահմանը բացեք։ Թուրքիան շահագրգռված չէ սահմանը բացելու հարցում, դրա համար գինը բարձրացնում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։  

Խոսելով հայ-իրանական զորավարժությունների մասին, Բալասանյանը նշեց, որ հայ-իրանական սահմանի փակման վտանգ կա, զորավարժությունները Հայաստանի հետ հենց այնպես չեն արվում։  

«Իրանը մտահոգված է, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհով ադրբեջանցիները Արաքսը կարող է անցնեն, մտնեն Իրան, Ադրբեջանը ցույց է տվել, որ սերտ կապեր ունի ահաբեկիչների հետ։ Նրանք այդ խնդրով Բաքվի հետ բանակցություններ են վարում։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Իրանի հետ համատեղ զորավարժություններին, ապա դա ազդակ է, որ Վաշինգտոնի դիրքերն այստեղ թուլանում են, նախկինում անգամ թույլ չէին տալիս Իրանից նավթամթերք գնել»,- ընդգծեց Բալասանյանը։  

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ