ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Այսօր Անգլիայի առաջնության 32-րդ տուրում հանդիպեցին «Քրիսթալ Փելասը» և «Մանչեսթեր Սիթին»:
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Գվարդիոլայի թիմի։
Տանտերերի կազմում արդեն 3-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մատետան։ 10 րոպե անց Կևին Դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը։
Ընդմիջումից հետո հյուրերի կազմում մեկական գոլ իրենց ակտիվում գրանցեցին Լյուիսը, Հոլանդը և նույն Դե Բրույնեն, ով 100-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Տանտերերի կազմում խաղավերջում աչքի ընկավ Էդուարը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 70 միավոր վաստակեց և հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլին», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Քրիսթալ Փելասը» 30 միավորով 14-րդն է։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ