ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար և հավելել, որ այս առումով իմաստ չունի պահպանել այնպիսի ինստիտուտ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի երկկողմ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, որոնց թվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
--00—ՅՄ