ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության թեման և ակնհայտորեն ու տրամաբանորեն ենթակա է լուծարման, ինչը միտված է նպաստելու հայ-ադրբեջանական երկար սպասված կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատանքը դադարեցրել է 2022-ի փետրվարին՝ միմիայն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների մեղքով:
Ըստ Զախարովայի, վերջիններս հրաժարվել են կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկել նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։
--00—ՅՄ