Կիսելով անդառնալի կորուստների ցավը՝ իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Իրանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

photo_2024-05-20_16-18-10

«Խորը ցավով տեղեկացա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի մահվան մասին: 

Կիսելով անդառնալի կորուստների ցավը՝ իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ բարեկամ Իրանին ու իր ժողովրդին։ Ուժ, ամրություն և տոկունություն եմ ցանկանում զոհվածների հարազատներին այս դժվարին պահին։ 

Հ.Գ. Այսօր առավոտյան ցավակցական նամակ եմ ուղարկել Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ»։ 

Հարգանքով՝  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան

--00—ՅՄ