Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Capture

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին:

Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:

Կիսելով կորստի անասելի ցավը` մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։

--00—ՅՄ