ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գերմանական ակումբի շորթ ցուցակում չկա՝ չնայած նախկինում մամուլում հայտնված լուրերին, սոցցանցերում տեղեկացնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։ Այս մաին հայտնում են armsport.am-ը։
Նշվում է, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ այլ ակումբներ։ Իսկ իտալական թիմերից մեկն արդեն հարցումներ է անում Էդուարդի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Բորուսիան» Սպերցյանին տեսնում է որպես Մարկո Ռոյսի պոտենցիալ փոխարինող:
--00—ԼՀ