ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
«Լուրերի» հետ զրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ հսկայական չափերի բնական աղետ է ու մեծ վնասներ են հասցվել։ Նախնական տվյալներով աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր։
«Ունենք մի քանի բնակավայր որոնց կամուրջները, որոնք կապում էին Մ6 ճանապարհին, փլվել են, դաշտամիջյան ճանապարհ ունենք, հիմա գործընկերներն աշխատում են, որ այդ ճանապարհը որոշակիորեն բարելավեն , կարողանանք այնտեղի առաջնային կարիքները հոգանք: Ոլորտ առ ոլորտ աշխատում ենք և փորձում ենք խնդիրները վերհանել: Խնդիր ունենք Մ4 ճանապարհահատվածում Դիլիջանի մասում, որտեղ փլուզում է տեղի ունեցել»,-ասել է նա:
--00—ՅՄ