Տեղեկությունը, թե Լոռիում աղետը հետևանք է ջրամբարի պատվարի փլուզման,չի համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Screenshot_6

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ջրային կոմիտեն։

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։ 

Կից ներկայացված տեսնյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»։

--00—ՅՄ