Կրկնում ենք՝ պատրաստ ենք օգնել․ Զախարովան՝ ՀՀ աղետի գոտում օգնություն տրամադրելու առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

zakharova-2

Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ պատրաստ ենք օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստանի հեղեղված տարածքներին օգնություն տրամադրելու առաջարկի մասին։

«Որպես դաշնակիցներ միշտ պատրաստ ենք օգնել՝ ելնելով Երևանի կարիքներից»,-ասել է նա՝ հավելելով, որ դեպքի վայր գործուղված տարբեր պրոֆիլի ռուս մասնագետները, հայ մասնագետների հետ փնտրում են խնդիրների լուծման ուղիներ։

«Եվս մեկ անգամ ցավակցում ենք տարերքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-նշել է Զախարովան:

--00—ՅՄ