ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրել են շփումները ռուսների հետ, այդ ձևաչափն ի սկզբանե արգելափակվել էր Արևմուտքի կողմից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
« Հաշվի առնելով դա, ինչպես նաև Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, իրական իրավիճակի արմատական փոփոխությունը, այս ձևաչափը կորցրել է իր արդիականությունը, նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը»,- ասաց նա։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, իսկ դրա օպտիմալ ճանապարհը Երևանի և Բաքվի համապատասխան առաջարկն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ