Երևանի ոչ բարեկամական քայլն է Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը, ՀՀ-ն պետք է պարզաբանի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը դիտարկում ենք որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի միությունը, նա Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ավելի ուշ, քաղաքագետը վերադարձել է Մոսկվա։

«Մենք անմիջապես դիվանագիտական խողովակներով դիմել ենք Երևանին՝ պարզաբանումներ ստանալու համար։ Ավելի վաղ բազմիցս կոչ էինք արել մեր գործընկերներին դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր թույլ չտալու արատավոր պրակտիկան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաճոյացել հանրապետության իշխանություններին, որոնք հայտարարում են իրենց ժողովրդավարությանը և բազմակարծությանը հավատարմության մասին, սակայն այդ հարցը պետք է առաջին հերթին ուղղել ՀՀ իշխանություններին»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ