ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցը կկայանա առանց լրագրողների մասնակցության։ Ճեպազրույցը կորոնավիրուսի հետևանքով կկայանա տեսակամրջի ձևաչափով։ Այս մասին գրել է Gazeta.ru-ն։
Որոշումը կայացվել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում։
Զախարովան եթերում կպատասխանի լրագրողների հարցերին, որ կուղղվեն զանգերի կենտրոն։