Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

հով

ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 29 մասնակից։ Այս մասին քիչ առաջ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին։  

Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով Դանիել սարկավագի լուսանկարները։

Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։

--00—ԼՀ