ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News
«52600 արցախցի ստացել է 100 հազարական դրամ, աջակցության մյուս մասը կլինի այս շաբաթվա վերջում»։ Այս մասին այսօր Արցախից բռնի տեղահանվածների վիճակի մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալների՝ շուրջ 18․000 անչափահասների հայտեր էլ լրացված են։
«Հարթակում պետք է մուտքագրել անչափահասի տվյալները, կցագրել ծննդյան վկայականը, որոշակի մշակաման և ստուգման գոծընթացից հետո դուք ձեր նշած էլեկտրոնային փոստին ստանում եք հաստատում կամ մերժում»,- ասաց Բաղդասարյանը։
Բաղդասարյանը ընդգծեց բանկային հաշվեհամարի ձեռք բերման անհրաժեշտությունը, քանի որ հաջորդ փոխանցումը լինելու է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ։
Բաղդասարյանի խոսքով՝ ԿԳՄՍ-ից փոխանցված տվյալների համաձայն, Արցախից բռնի տեղահանված 11․238 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ