ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

սր.

ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։ Այս մաին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյա ալիքը։

Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ  «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել: 

Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։

--00—ԼՀ