ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է կանգնած, անշուշտ, այդ մարդիկ դա չեն հասկանա, բայց թող իմանան, որ ոչ միայն այսօր, այլ ամբողջ կյանքում է այդպես եղել, իսկ ԱԱԾ-ն էլ երեկ հայտարարություն է արել ու հերքել է բոլոր մեղադրանքները։ Մենք էլ դիմել ենք դատարան և հիմա հանելու ենք բոլոր նրանց, ովքեր անվանական են խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը գործակալ է։
Խոսելով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունների մասին, թե շարժումը մարում է, Սրբազանը նշեց․ «Իրենք ինչո՞ւ են անհանգստանում շարժումը մարում է, թե՝ ոչ, իրենց ի՞նչ գործն է։ Երբ Աստված մարդուն ուզում է պատժել, խելքը վերցնում է։ Այս իշխանությունները ո՛չ կենսագրություն ունեն, ո՛չ խելք»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ