Չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-ն ու Չինաստանը շարունակում են երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Screenshot_2

Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա» անվամբ անվտանգության համաժողովին ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակն Ասիայում, գրում է Ամերիկայի Ձայնը։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի առաջին անգամն էր դեմառդեմ հանդիպում իր չինացի գործընկերոջը՝ պաշտպանության նախարար Դոն Ցզուին։

Մինչ վերջերս Պեկինը մերժում էր նման՝ բարձր մակարդակի բանակցությունները։

«Միշտ բաց ենք եղել [մտքերի] փոխանակման և համագործակցության համար, բայց դա պահանջում է, որ երկու կողմերն էլ հանդիպեն միմյանց կես ճանապարհին»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

Բնականաբար, ամերիկա-չինական տարաձայնությունները պահպանվում են:

Չինացի գեներալ-լեյտենանտ Ցզին Ցիանֆենն ասել է․ «Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ամենից կոռումպացված երկիրն է, համաշխարհային առաջընթացի ամենամեծ խոչընդոտը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամենամեծ մարտահրավերը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ