ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ նրա հրամանի՝ երկրում կիրակի օրվանից արտակարգ դրություն կհայտարարվի։ Կարգելվի օտարերկրացիների մուտքը ԱՄՆ։ Խոսքը այն օտարերկյա քաղաքացիների մասին է, որոնք գտնվել են Չինաստանում 14 օր առաջ կամ ավելի շուտ:
Բացառություն կկազմեն ԱՄՆ քաղաքացիների ընտանիքի անդամներն ու ԱՄՆ-ի մշտական բնակիչները: Նրանց նկատմամբ հատուկ հսկողություն կսահմանվի։
«14 օրվա ընթացքում Չինաստանից վերադարձող ԱՄՆ քաղաքացիները կլինեն հատուկ հսկողության տակ»,- նշել է Ազարը:
Ըստ վերջին տեղեկությունների` վարակվածների թիվը 11100 է, մահացել է 258 մարդ։