ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Չինաստանը միտումնավոր խեղաթյուրել է կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի իրական թվերը, ինչի մասին պարզել են հետախոււզական ծառայությունները և տեղեկությունը փոխանցել Սպիտակ տանը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Իրականությունում մեզ մոտ կարող էր ամեն ինչ ավելի լավ լինել, եթե Չինաստանը անկեղծ լիներ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։
Սակայն փոխնախագահն ընդունել է, որ Չինաստանը կորոնավիրուսի հարցում ավելի թափանցիկ էր, քան վերջին 15 տարիների ընթացքում այլ վարակիչ հիվանդությունների դեպքում: