Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ր

Իրանը շահագրգռություն է հայտնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում։

«Կցանկանայի նաև տեղեկացնել, որ մեր առևտրային գործընկեր Իրանը շահագրգռություն է հայտնել դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Համապատասխան նոտան մենք ստացել ենք մայիսի 27-ին: Այն կքննարկվի սահմանված կարգով», - Սագինտաևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ներկայում ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի դիտորդներ են հանդիսանում Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան։

--00—ԼՀ