ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից։ Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշում է, որ վրեժ լուծելու ցանկությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում:
«ՌԴ-ն կողմերին կոչ է անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա:
--00--ԱՀ