ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիտում որոշեց Երեւանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը եւ հրակից հողամասը տրամադրել վարձակալության մրցութային եղանակով:
Միաժամանակ հաշվի առնելով, որ նշված շենքի 49.8 քմ մակերեսով նկուղային տարածքը հանդիսանում է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին հարակից տարածք և վերջինս դիմել է նշված նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով, նպատակահարմար է համարվել մրցութային եղանակով վարձակալության տրամադրել շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի տարածքը՝ ընդհանուր 651.6քառ. մետր մակերեսով, իսկ նկուղային տարածքի ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման աշխատանքների ավարտից հետո քննարկել վերջինս վարձակալության տրամադրելու հարցը:
Նշենք, որ այս անշարժ գույքը ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
--00—ԼՀ