Անդրեասյանը «Զորաց քարեր» արգելոցի տնօրենի հետ քննարկել է հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ժա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքները: Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, և որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաև ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին և պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:

Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարևորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:

Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով:

--00—ԼՀ