ԵՄ հանձնակատարը Բաքվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

եմ.

Եվրոպական միության (ԵՄ) Կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հուկստրան այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին ԵՄ հանձնակատարը գրել է «X»-ի իր էջում։

«Ես Բաքվում եմ՝ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու COP29-ի առաջնահերթությունները և կլիմայական հավակնությունները: Մենք պետք է իրականացնենք ԱՄԷ-ի կոնսենսուսով սահմանված գլոբալ էներգետիկ անցման բոլոր նպատակները և աջակցենք դրան կլիմայի ֆինանսավորման միջոցով»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

--00—ԼՀ