Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ:

Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար:

Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ:

Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է:

ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/ 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:

 

Կրթությունը հնարավորություն է…

 

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ