ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ամիօ բանկը վերաբացել է «Արարատ» մասնաճյուղը Շահումյան փողոց թիվ 30/1 հասցեում և սիրով սպասում է իր հաճախորդներին։
Վերաբրենդավորված նորաոճ և ընդարձակ մասնաճյուղում բանկի հաճախորդները, հարմարավետ և հյուրընկալ միջավայրում, կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում և շատ այլ գործարքներ:
Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրն Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև մարտի 21-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:
ՙԱրարատ՚ մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
--00—ԱՊ