ՔՊ-ն դեռ ցուցմունք է տալու իր անբարոյական ստերի համար, թող հեքիաթ չպատմեն՝ իբր ՌԴ-ն Արցախը հանձնեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Թուրքիայի թելադրանքով ՀՀ-ն ռեգիոնալ քաղաքականություն է վարում, Ադրբեջանը դարձել է ՀՀ-ի կուրատորը, նրանք են որոշում մեր Սահմանադրությունը, սահմանները, վերադարձվող տարածքները։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, որ Ռուսաստանն է ԼՂ-ն հանձնել, Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է արկածախնդրությունը, ինչի հետևանքը ծանր է լինելու․ «Քրեական հանցագործություն է, ՌԴ-ի դեմ ուղիղ թշնամանք է սերմանվում, հետևանքները ծանր են լինելու։ Հիմա էլ պարզվեց՝ ռուսներն են մեղավոր, որ գլուխներս խփել ենք պատին, թող հեքիաթ չպատմեն, իբր ռուսները եկան՝ վերցրեցին։ Պատասխանատուն մի հոգի է, ով ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարեց, ասեց՝ իմ կետից եմ սկսում բանակցությունները։ ՔՊ-ն Արցախի մասով դեռ բացատրություններ ու ցուցմունքեր է տալու, թե ինչո՞ւ ինքնորոշումից հրաժարվեց, թող հեքիաթ չպատմեն՝ իբր ՌԴ-ն Արցախը հանձնեց»։

Մանրամասները՝ տեսանյութում»

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ