ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակալեյու, և այստեղ բազմաթիվ գործիքներ կան, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան։ Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» համաժողովին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել թե անվտանգության, թե տնտեսական ոլորտները․ «Այսինքն՝ մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում որոշակի դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսական ոլորտում դեռ շատ անելիք կա։ Այստեղ մենք ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկում ենք կարևոր գործընկերներ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ