ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին՝ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ցուցադրած «Գորշ գայլերի» ժեստի պատճառով, որը խաղացողը ցուցադրել էր Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ հանդիպման ժամանակ (1:2), հայտնում է ТАСС-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս օրերին ևս Գերմանիայում է և պատրաստվում է ներկա գտնվել Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը։
Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին։ Խաղը ժամը 23։00-ին։
--00—ԼՀ