ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Full Moon Fest 2024-ն այլևս կայացած է։ Ամենախենթ երաժշտասեր հանդիսատեսին այս տարի մեկ վայրում համախմբեցին D'Litte-ը, Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos խմբերը, իսկ երեկոն լիալուսնի ներքո իր տրամաբանական ավարտին հասցրեց՝ նորից ծնվողների, երջանիկների, ժամանակի ու թարմ ծաղիկների մասին երգեր ունեցող հայկական Reincarnation։
Չնայած անձրևային եղանակին, միևնույնն է հանդիսատեսին ոչինչ չխանգարեց իրենց սիրելի արտիստների երգերը կենդանի կատրմամբ լսելու և ձայնակցելու։
Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես ամենատարբեր հիթային երգեր, այնպես էլ տեղի ունեցավ նոր երգերի կատարումներ։
Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրված խմբերը, որոնք առաջին անգամ էին Հայաստանում, փաստում էին՝ հանդիսատեսը պարզապես ֆանտաստիկ է։ The moon production -ի հիմնադիր Լուսինե Աչոյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում ֆորս մաժորները անխուսափելի են․
«Տեղացած հորդառատ անձրևը վառ օրինակ, բայց շնորհակալություն հանդիսատեսին, որ չնայած ստեղծված իրավիճակին շարունակեցին վայելել իրենց երեկոն»։ D'Litte-ը, նույն ինքը՝ Լիլիթ Օսիպյանը չնայած ունեցած առողջական խնդիրների, լավագույնս ներկայացավ հանդիսատեսի առջև։
24News-ի հետ զրույցում երգչուհին նեշեց․Ելույթից հետո երգչուհին նշեց․«Շատ կարևոր է հանդիսատեսի հետ կապը: Անկախ եղանակից և իմ առողջական խնդրից՝ դրական լիցքեր ստացա։ Հանդիսատեսը երբեք չպետք է իմանա, թե ինչ վիճակում ես եկել: Ինձ համար կարևոր էր նրանց հետ հույզեր կիսել, քանի որ ելույթիս 45 րոպեի ընթացքում չորս տարի ավելի եմ ապրում»։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ