ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Լատվիայի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», - նշված է գրառման մեջ։
--00—ՅՄ