Վրաստանը հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

photo_2024-07-24_10-22-41

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

--00—ՅՄ