Սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Screenshot_18

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Նրան մեղադրել են Եգիպտոսի կառավարության օգտին գործելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Մենենդեսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կուսակիցների ճնշման ներքո։

Հուլիսի 16-ին Մանհեթենի դաշնային դատարանը սենատորին մեղավոր է ճանաչել բոլոր 16 մեղադրանքներով։ Գործով ներգրավված մյուս երկու անձինք նույնպես մեղավոր են ճանաչվել։

Լրատվամիջոցները ստացել են Մենենդեսի նամակը։

«Թեև ես մտադիր եմ երդվյալ ատենակալների դատավճիռը վիճարկել մինչև Գերագույն դատարան, չեմ ցանկանում, որ Սենատը ներքաշվի երկարատև գործընթացի մեջ, որը կշեղի ուշադրությունը կարևոր աշխատանքից»,- գրել է սենատորը։

Այժմ Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին Մենենդեսին փոխարինող կընտրի, ով նահանգը ներկայացնում էր Սենատում 2006 թվականից և նախագահում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

--00—ՅՄ