ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին։ Վերջինս կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը։։
«Դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որը Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»,- գրել է սենատորը։
--0--ԿԿ