Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

f66a113c4e2139_66a113c4e217e.thumb_

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց:

Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը։

Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:

--00—ՅՄ