ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Տավուշի թեմի առաջնորդն իր թեմին չի պատրաստվում միայնակ թողնել խնդիրների հետ։ Թեև Կիրանց գյուղի հատվածում ոստիկանական ուժերը դեռևս փակ են պահում ճանապարհը Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին մեկնել է Կիրանց։
Նա « Փաստինֆո»- ին ասաց, որ ճանապարհին է, երեկոյան մեկնել էր Էջմիածին,- « Բան չկա , հետագա մեր ծրագրերն ենք մշակել , այս պահին Կիրանց եմ մեկնում , Իջևանի ճանապարհին եմ »,- ասաց սրբազանը ։ Սրբազանն ասաց, որ փորձելու է մոտենալ գյուղի փակ մուտքին և գյուղ մտնել։
--00—ՅՄ