ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Անապայի գինեգործարաններից մեկի տարածքում գտնվող լճում երեք տղամարդ է խեղդվել։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը:
«Նախորդ գիշեր դժբախտ պատահար է տեղի ունեցել Անապա քաղաքի գինեգործարաններից մեկի մոտ գտնվող մասնավոր լճում», - ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ լիճը նախատեսված չի եղել լողալու համար։
Հայտնի է, որ մահացածները հայեր են, երկու եղբայրներ՝ 36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը, ինչպես նաև նրանց 20-ամյա եղբորորդին՝ Կարենը։
Միջադեպից նաև տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է հիդրոցիկլը կտրուկ պտտվում, ինչի հետևանքով բոլորն ընկնում են ջուրը։
--00—ՅՄ