Անապայում կամավորները փրկել են Սև ծովի վրա նավթամթերքի տարածման հետևանքով տուժած գրեթե հազար թռչուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2024-12-23_11-54-52

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում կամավորները լվանալով մաքրել են ավելի քան 970 թռչունի, որոնք մազութի մեջ էին ընկել Սև ծովի վրա նավթամթերքի տարածման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Անապայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Փրկվել է 972 թռչուն, որոնցից 890-ն արդեն ուղարկվել է վերականգնման։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ առաջին 150 փրկված թռչունները տեղափոխվել են Կրասնոդարի «Սաֆարի պարկ»։ Խոսքը տարբեր տեսակի սուզաբադերի մասին է։ Փետրավորների համար կենդանաբանական այգում կա հատուկ կարանտինային գոտի։ Աղտոտվածության հետևանքները վերացնելուց և վերականգնումից հետո թռչուններին բնակության համար բաց կթողնեն բնական միջավայր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ