Փաշինյանը և Խամենեին համոզված են՝ ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

48319_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

--00—ՅՄ