ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հուլիսի 30-ին Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում խուլիգանության դեպք է արձանագրվել։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալված 4 անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են քննչական բաժին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։
--00--ԼՀ