Սլովանը հաղթեց մրցակցին, Բարսեղյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture

Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Սլովանը» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Շպորտին» (1:0):

Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակած միավորների թիվը հասցրեց 6-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ