Սլովանը հաղթել է, Տիգրան Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Untitled-62

Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Սլովանը» 4:2 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։

«Սլովանի» կազմում հանդիպմանը մասնակցել է հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով առաջին խաղակեսի վերջնամասում կարողացել է հավասարեցնել խաղի հաշիվը՝ դառնալով ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն (7 գոլ)։

Երկրորդ խաղակեսի միջնամասում 30-ամյա Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինս փոխարինվել է 82-րդ րոպեին։

Բրատիսլավան ներկայացնող «Սլովանը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ