Արարատի մարզում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ֆֆ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններւոմ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանիվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ