ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոեմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններից մեկը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Գեղամ Ալոյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ