Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ՝ անցնելով կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

photo_2024-08-06_14-59-42

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը ժամկետից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

--00—ՅՄ