Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

455947917_901814191974661_4862081641764027434_n-750x375

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 92 կգ քաշային Լյովա Շուխյանը դուրս է եկել Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ:

Քառորդ եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։

Շուխյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:3 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ասեկ Զաիրբեկովի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը քառորդ եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

--00—ՅՄ