Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Untitled-750x375

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ուզբեկ Ումիջոն Քարամովի հետ։

Մեկնարկում Աճեմյանը 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից:

--00—ՅՄ